Քիմ Քարդաշյանը նոր անսովոր ընկեր է ձեռք բերել

Քիմ Քարդաշյանը ընկեր է ձեռք բերել, ով բառացիորեն սիրտ չունի: Հայտնին իր համար ռոբոտ է գնել:

Նա անմիջապես կիսվել է այդ լուրով սոցցանցի հետևորդների հետ։ Կադրում Քիմը սեր է խոստովանել ռոբոտին, իսկ հետո կես սիրտ նշանակող ժեստ է ցույց տվել։ Android-ն անմիջապես համալրել է այն անալոգով, ինչը հիացրել է 44-ամյա սեփականատիրոջը։ «Հանդիպեք իմ նոր ընկերոջը՝ Տեսլային»,- մակագրել է նա տեսանյութը։ Ռեալիթի աստղը պարծեցել է, որ ռոբոտը կարող է համբուրվել և խաղալ «Քար, թուղթ, մկրատ» խաղը։ Սարքը կարող է նաև նմանակել վազքը, վերջույթները բարձրացնել և պարել:

Բարձր տեխնոլոգիական շքեղ խաղալիքը ներկայացվել է Tesla-ի նոր արտադրանքի վերջին շնորհանդեսին։ Նրանք հյուրերին շամպայն են հյուրասիրել։ Սակայն հեյթերներն անմիջապես հայտարարել են, որ դրանք ընդամենը տիկնիկներ են, որոնք գաղտնի վերահսկվում են ընկերության աշխատակիցների կողմից: