Նրանք են Պապայի հետ կառուցել այն թատրոնը. Մանե Գրիգորյան

Երգի պետական թատրոնի հիմնադիր Արթուր Գրիգորյանի դուստրը՝ հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը  Ինստագրամիր իր էջում լուսանկարներ է հրապարակել «Առաջին սերունդ» նախագծի ընթացքից ու գրել.

«Փոքր Մանեն ուզում էր վազել բեմ ու գրկել Առչկային, Շուշոյին, Նունեին, Առամոշային, Էմուլին, Իսպիրին, Իննային, Իռուսիկին, բայց մեծ Մանեն ասում էր՝ նրանք մեծ արտիստներ են՝ Արաքսիա Մուշեղյանը, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Արթուր Իսպիրյանը, Իննա Չիլինգարյանը, Իրինա Դանիելյանը, պետք է լինել պրոֆեսիոնալ և վայելել նրանց վերադարձը ՏՈՒՆ:

Թատրոնի առաջին սերունդը մեծ ընտանիք է։

Դեռ թատրոնը չէր բացվել, մեր տանն էին փորձեր անում, ու ես բառի ուղիղ իմաստով նրանց գիրկն էի մեծանում։ Իմ ընտանիքն է, իմ ավագ քույրերն ու եղբայրներն են, որոնք միշտ կողքիս են ու ամուր հենարան են։ Նրանք են Պապայի հետ կառուցել այն թատրոնը, որը դարձավ տուն թե՛ արտիստների, թե՛ հանդիսատեսի համար։ Առաջին սերունդին պետք է շնորհակալ լինենք, որ այսօր մեր քաղաքում կա Երգի պետական թատրոնը։ Եվ նրանց կրկին տեսնել թատրոնի բեմում՝ անչափ հուզիչ էր։

Մեկ շաբաթ շարունակ փորձերից ու համերգներից հետո թույլ տվեք մի պահ մոռանալ մեծ Մանեին ու փոքր Մանեի նման վազել բեմ ու գրկել իմ ընտանիքին։

Էռնա Յուզբաշյան, Գրիշա Աղախանյան, Արման Աղաջանյան, Իդա Ջանիբեկյան, Արմեն Պապիկյան, Սրբուհի Ստամբոլցյան, Անահիտ Մանուկյան, Անահիտ Շարյան, Գրիգոր Անտոնյան՝ ձեզ էլ ենք սպասում տանը)։

Միշտ հիշում ենք Արմեն Գևորգյանին ու Աշոտ Հախեյանին»։