Ձեզ ենք ներկայացնում Դուեյն Ջոնսոնի առաջին լուսանկարները Մաուիի դերում «Մոանա» անիմացիոն ֆիլմի ադապտացիայի նկարահանման հրապարակում։ Ինչպես պարզվել է, հանուն դերի դերասանը պահպանել է հատուկ դիետա։ Թե ինչպես է փոխվել աստղի մարմինը, կարող եք տեսնել լուսանկարներում։
Ջոնսոնն ասել է, որ վեցօրյա մարզումների ծրագիրն օգնել է իրեն ձեռք բերել ընդգծված կազմվածք: Արտիստի խոսքով՝ ինքը ցանկանում էր հասնել «չեմպիոնի» ֆիզիկական մարզավիճակի։ «Ես չափազանց քրտնաջան աշխատել եմ՝ դիետա պահելով, մարզվելով՝ ի տարբերություն որևէ այլ աշխատանքի իմ ողջ կարիերայի ընթացքում»,- կիսվել է Դուեյնը իր անձնական բլոգում:
Նա ավելացրել է, որ շատ ջուր է խմել, նատրիում է ընդունել, ինչպես նաև կենտրոնացել է կարդիոյի և ծանրաձողերի վրա՝ մկաններ հավաքելու համար։ Դերասանը նշել է, որ սպասված արդյունքը ստացել է միայն մի քանի ամիս անց։
Միաժամանակ Դուեյնն իրեն չի զրկել իր սիրելի ուտելիքները վայելելու հաճույքից։ Այսպիսով, դիետայի ժամանակ արտիստը չիզբուրգեր է կերել ավոկադոյով, բեկոնով, սոխով, հազարով, լոլիկով և կրկնակի չափաբաժինով ֆրի։