Փոխված Քեմերոն Դիասը հայտնվել է հանրության առաջ

Cameron Diaz arrives at the Los Angeles premiere of "The Other Woman" at Regency Village Westwood on Monday, April 21, 2014. (Photo by Jordan Strauss/Invision/AP)

Քեմերոն Դիասը կրկին գործի մեջ է: Այն բանից հետո, երբ դերասանուհին տասը տարի անց նկարահանվեց նոր ֆիլմում, նա սկսեց ավելի հաճախ ներկայանալ հանրությանը: Այս անգամ 52-ամյա աստղը ներկայացել է Elle ամսագրի կողմից կազմակերպված Women of Hollywood ամենամյա մրցանակաբաշխությանը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Քեմերոն Դիասն ընտրել է ոճային total black look։ Դիասը կրում էր լոնգսլիվ և միջին երկարության կիսաշրջազգեստ՝ արտաքին տեսքը լրացնելով էլեգանտ կրունկներով և նուրբ դիմահարդարմամբ: Նշենք, որ վերջին տասը տարիների ընթացքում դերասանուհին գրեթե չի փոխվել։ «Այժմ այստեղ լինելն իսկապես անհավանական է: Դա ինձ հիշեցնում է այն, ինչ ես սիրում եմ ֆիլմարտադրության մեջ՝ մտերմություն և կապ»,- ասել է նա ելույթի ժամանակ:

Համացանցի որոշ օգտատերեր նշել են, որ դերասանուհին փոխվել է, ինչը միանգամայն տրամաբանական է. «Այսպիսին պետք է լինի 52-ամյա կինը, ով հոգ է տանում իր մասին և ընդունում է ծերացման գործընթացը»։