Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դստերը՝ 18-ամյա Շայլոյին, նկատել են Լոս Անջելեսում՝ ընկերուհու ընկերակցությամբ։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Շայլոյին և նրա ընկերուհուն նկատել են պապարացիները զբոսնելիս։ Երկուսն էլ լայն սպորտային հագուստով էին։ Վերջերս աղջիկը նախընտրում է չդիմահարդարվել, իսկ լուսանկարիչները նրան ավելի ու ավելի են նկատում ազատ ոճում։ Հրատարակության ընթերցողները կարծում են, որ Շայլոն դեռ պետք է ընդգծի իր գեղեցկությունը։ Կան այնպիսիք, ովքեր անկեղծորեն խղճում են դերասանների դստերը, քանի որ մանկուց նրա վրա են կենտրոնացել մեծ թվով տեսախցիկներ, հավանաբար դրա համար էլ նա ավելի ու ավելի քիչ է հայտնվում հասարակական միջոցառումներին։
Հիշեցնենք, որ Շայլոն երկար ժամանակ փորձել է փոխել հոր՝ Բրեդ Փիթից իրեն հասած ազգանունը։ Ինչպես կարծում են համացանցում, պատճառը 2014 թվականին ինքնաթիռում տեղի ունեցած աղմկահարույց վիճաբանությունն էր, որից հետո Բրեդն ու Անջելինան ամուսնալուծության հայց էին ներկայացրել։ Դերասանուհին հայտարարել է, որ նախկին ամուսինը հարբած վիճակում ձեռք է բարձրացրել իր և երեխաներից մեկի վրա։