Փի Դիդին կախարդական ծես է կատարել՝ բանտից խուսափելու համար

P. Diddy-ի թիկնապահը, ով 90-ականներին աշխատել է ռեփ-մագնատի մոտ, հիշել է անցյալից մի սահմռկեցուցիչ դեպք: Նրա խոսքով՝ արտիստը, ով այժմ մեղադրվում է սեռական ոտնձգությունների, ռեկետի և մարդկանց թրաֆիքինգի մեջ, դիմել է սև մոգության։

Տղամարդը պնդում է, որ ականատես է եղել որոշակի ծեսի, որը Դիդին կատարել է բանտից խուսափելու համար 1999 թվականին՝ ակումբում փոխհրաձգությունից հետո։

Հուլուի «Պատվավոր փայլը» վավերագրական ֆիլմում Ջին Դիլը բացահայտել է, որ Դիդին այցելել է Նյու Յորքի Կենտրոնական այգի նախքան իր դատավճիռը 1999 թվականի մարտին: Այնտեղ ռեփերը հանդիպել է մի մարդու, ով հետո ծնկի է իջել Դիդդիի առաջ։ Հետո ինչ-որ ծես կատարել։ Անծանոթը խոտաբույսեր է այրել և կախարդանքներ կարդացել, իսկ հետո արտիստից պահանջել է վանդակից սպիտակ թռչուն հանել։ «Դիդին վերցրեց այդ թռչունն ու նետեց օդ։ Եվ նա ուղղակի ընկավ գետնին, կարծես աղյուս լիներ։ Թռչունը սատկեց, իսկ Դիդին շատ արագ հեռացավ»,- ասել է Դիլը: