Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում։ Լուսանկարներից մեկում երգչուհին ամուսնու՝ Մարտին Մկրտչյանի հետ է։ Լուսանկարն արվել է Սոչիում՝ Սոչի 2019 մրցանակաբաշխությունից հետո։ Երգչուհին շնորհակալություն է հայտնել Տարվա լավագույն երգ մրցանակին արժանանալու համար։ Հռիփիմեն նաև լուսանկար է տեղադրել որդու՝ Լեոյի հետ միասին, տղան ծնողների հետ Ռուսաստանում է։ Նշենք, որ աստղային ընտանիքը այժմ բնակվում է ԱՄՆ-ում և նրանք Ռուսաստանի Դաշնություն մեկնել էին հենց Լոս Անջելեսից։