Քանյե Ուեսթը փորձում է վերջ դնել ամուսնական խնդիրների մասին խոսակցություններին։ Նա պատրաստվում է թարմացնել իր ամուսնական երդումները Բիանկա Ցենսորիի հետ։ Դատելով ռեփերի ծրագրերից՝ արարողությունը խոստանում է սկանդալային լինել։
47-ամյա երաժիշտը և նրա 29-ամյա կինը մտադիր են կրկին մերկ քայլել դեպի խորան։ Ըստ լուրերի՝ Յեն արդեն հրավիրել է իր նախկին կնոջը՝ Քիմ Քարդաշյանին սիրող սրտերի այս տոնին, գրում է Radar Online-ը։
«Մարդիկ շշնջում են, որ Ցենսորին ցանկանում է հեռանալ: Այս հարսանիքը ոչ միայն նրանց սիրո տոնն է, այլ նաև ցույց կտա աշխարհին, որ նրանց հարաբերությունները կայուն են: Նա անընդհատ ձգտում է ցնցել հասարակությանը: Նրան շատ է դուր գալիս այն միտքը, որ երկուսն էլ քայլում են դեպի խորան գրեթե բացակայող հանդերձանքով», – պատմել է ինսայդերներից մեկը:
Ընդ որում, Քանյեի համար արարողությունը նույնպես խորհրդանշական է. Նրա կինը հայտնի է դարձել իր սադրիչ կերպարներով՝ գործնականում առանց հագուստի, սակայն երաժիշտը երբեք չի մերկանում հանրության առաջ։ Իր կողմից այս ժեստը պետք է նշան լինի, որ նա և Բիանկան անցնում են հարաբերությունների որակապես նոր մակարդակի։