Գրայմսն ասել է, որ իր նախկին սիրելին՝ միլիարդատեր Իլոն Մասկը, շատ է փոխվել իր աչքում՝ իրենց երեխաների խնամակալության մասին դառը պայքարի հանգուցալուծման ֆոնին:
X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ երգչուհին պատմել է, որ այս խնդրի լուծման համար պահանջվել է մոտ մեկ տարի, և այս ընթացքում իր համար «անճանաչելի» է դարձել «իր կյանքի սերը»։ Գրայմսը պատրաստ չէր այն բանին, որ ձեռներեցն ու սիրելին այսքան ժամանակ կկռվի իր հետ։
Գրայմսը հավելել է, որ թեև խնամակալության հետ կապված պայքարի սթրեսը ազդել է իր ստեղծագործության վրա, նա այժմ կրկին գտել է իր ռիթմը. կատարելագործվելով որպես պրոդյուսեր, դուրս գալ տեխնիկական դաշտից և վերադառնալ արվեստ, քանի որ հիմա ես շատ ավելի լավ գիտեմ՝ ինչ է ինձ պետք»:
Իլոն Մասկը և Գրայմսը միասին երեք երեխա ունեն՝ որդի X Æ A-Xii անունով, որին Գրայմսն ինքն է ծնել, դուստր Աքսա Դարկ Սայդերելը՝ փոխնակ մորից, և որդի՝ Տեխնո Մեխանիկուսը։ Ձեռնարկատերը երգչուհուց բաժանվելու մասին հայտարարեց 2021 թվականին երեք տարվա հարաբերություններից հետո։