Քիմ Քարդաշյանին մեղադրել են ֆոտոշոփի մեջ. հայելին բացահայտել է ճշմարտությունը

Քիմ Քարդաշյանին վատ դրության մեջ է դրել հայելու մեջ սեփական արտացոլանքը: Ռեալիթի աստղին մեղադրել են ֆոտոշոփի մեջ՝ կադրում մի փոքրիկ բանի պատճառով։

44-ամյա աստղը սոցիալական ցանցերում կիսվել է «Ամեն ինչ արդար է» սերիալի նկարահանումներից լուսանկարներով։ Կադրում ներառված էր ոչ միայն ինքը՝ Քիմը, այլև հայելու մեջ նրա արտացոլանքը, որն ըստ երևույթին մոռացել են խմբագրել։ Ուշադիր հետևորդները նկատել են դա։ «Հայելին, հայելին պատին. Օ՜ Նա մոռացել է ֆոտոշոփ անել հայելու մեջ», «Իրականությունը պայթեցրել է նրա ֆոտոշոփը», «Հայելին չի ստում», «Նրա հետույքն այստեղ հսկայական է և ակնհայտորեն ֆոտոշոփ է»,- գրում են օգտատերերը։

Այնուամենայնիվ, կան այնպիսիք, ովքեր լավ գիտեն, որ Քարդաշյանն իր վրա ուշադրություն գրավելու վարպետ է։ Որոշ հետևորդներ գրել են, որ աստղը դիտավորյալ սխալ է թույլ տվել, քանի որ նա գիտի, թե ինչպես են իր հետևորդները սիրում աստղի արտաքինում թերություններ փնտրել։