29-ամյա երգչուհին ելույթ է ունեցել Թաիլանդում։ Դուա Լիպան սոցցանցում երկրպագուների հետ կիսվել է իր հույզերով:
Աստղը տպավորիչ լուսանկարների ընտրանի է հրապարակել Բանգկոկից։ Որոշ կադրերում մոդելը հայտնվել է անկեղծ, համարձակ տեսքով՝ սև ցանցավոր զուգագուլպաներով և նույն գույնի կաշվե մինի զգեստով։
Մյուս լուսանկարներում Դուա Լիպան ցուցադրել է, թե ինչպես է վայելում տեղական խոհանոցը և լողազգեստով հանգստանում արևային հանգստի ժամանակ։ Կատարողուհին նաև ցույց է տվել, թե ինչպես է սառցե լոգանք ընդունել։
«Կյանքի շրջագայություն, շնորհակալություն, Բանգկոկ!!! Դու կարող եք ինձ վերադարձնել ցանկացած պահի»,- հուզական կերպով մակագրել է լուսանկարները հայտնին: