Հեյլին և Ջասթին Բիբերը «մեծ փոփոխությունների» միջով են անցել ծնող դառնալուց հետո

Իրենց որդու ծնունդից ի վեր 30-ամյա երգիչը և 28-ամյա մոդելը խուսափում են հասարակության ուշադրությունից, քանի որ հարմարվում են իրենց կյանքի նոր փուլին: «Նրանք փորձում էին հնարավորինս աննկատ մնալ այն պահից, երբ Ջեքը ծնվեց», – People-ին ասել է աղբյուրը:

«Նրանք շատ հուզված են, բայց ծնող դառնալն ու երեխա ունենալը մեծ փոփոխություն է նրանց համար: Նրանք մեծ աջակցություն ստացան»,- շարունակում է աղբյուրը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Հեյլին և Ջասթին Բիբերը նշել են ամուսնության վեցերորդ տարեդարձը։ Նրանց միասին գտնվելու ընթացքում համացանցում տարբեր լուրեր էին պտտվում, այդ թվում՝ ամուսինները ամուսնալուծության եզրին են։

Բայց, բարեբախտաբար, հետո պարզվեց, որ իրականում զույգը պատրաստվում էր ծնող դառնալ։ Մայիսի 9-ին մոդելը սոցցանցերում պաշտոնապես հայտարարեց իր հղիության մասին՝ ֆոտոշարքով, որը ցույց էր տալիս նրա կարգավիճակը։ Իսկ օգոստոսի 24-ին հայտնի դարձավ, որ զույգը որդի է ունեցել, ում անվանել են Ջեք Բլյուզ։