«Ну-ка, все вместе!» երաժշտական շոուն առանց սկանդալի չի անցել։ Եզրափակիչ փուլ անցած 17-ամյա Էլեն Բադալյանի ելույթից հետո Սերգեյ Լազարևն ու Ֆիլիպ Կիրկորովը վիճել են:
Էլեն Բադալյանի ելույթի ժամանակ Կիրկորովը չսեղմեց կոճակը, նրա փոխարեն Լազարևը զայրացած հարվածեց կոճակին։ Բադալյանի ելույթից հետո Լազարևը հունից դուրս եկավ՝ չհասկանալով Կիրկորովի պահվածքն ու որոշումը։ Կիրկորովն էլ վիրավորված լքեց դահլիճն ու այլևս չվերադարձավ։
Հաջորդ ելույթով 17-ամյա Էլեն Բադալյանը դարձավ «Ну-ка, все вместе!» հեռուստաշոուի վեցերորդ եթերաշրջանի հաղթող։
Բադալյանն ավարտել է Լարիսա Դոլինայի դպրոցն ու ակադեմիան, իսկ այժմ սովորում է էստրադային-ջազային վոկալի ամբիոնում։
«Ну-ка, все вместе!»-ն հանրաճանաչ վոկալ շոուն (բրիտանական «All together now»-ի ադապտացված տարբերակը) հեռարձակվում է «Ռոսիա-1» հեռուստատեսությամբ:
Մասնակիցներին գնահատում են միանգամից հարյուր երաժշտական փորձագետներ։ Եզրափակիչի հաղթողն արժանանում է գավաթի և 5 միլիոն ռուբլի դրամական մրցանակի։