Մոնիկա Բելուչին և Թիմ Բարթոնը միանգամից չեն սիրահարվել միմյանց։ Ժամանակ է պահանջվել, որպեսզի զույգը զգա իրենց միջև կապը։ Սակայն այժմ դերասանուհին ու ռեժիսորը մտադիր չեն թաքցնել իրենց սերը։ Նրանք միասին են հայտնվել Մարաքեշի 21-րդ միջազգային կինոփառատոնում, գրում է Daily Mail-ը։
60-ամյա իտալացի մոդելը հագել է թավշյա թիկնոցով շքեղ զգեստ։ Մոնիկան տեսքն ամբողջացրել է սև կոշիկներով և պայուսակով։ Իսկ 66-ամյա Բերթոնը հմայիչ տեսք ուներ դասական կոստյումով, որը բաղկացած էր սև բաճկոնից, կետավոր վերնաշապիկից և պաշտոնական տաբատից:
Հիշեցնենք, որ Մոնիկա Բելուչիի և Թիմ Բարթոնի հարաբերությունների մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ֆրանսիական Paris Match թերթը շապիկին հրապարակել է նրանց ժամադրության լուսանկարը։ Իսկ շուտով համացանցում հայտնվեցին կադրեր, որոնցում դերասանուհին ու ռեժիսորը համբուրվում էին։ Ասում են, որ զույգը մտերմացել է 2022 թվականի հոկտեմբերին՝ Lumiere Brothers կինոփառատոնում։