«Տարվա երգ» 2024. հայտնի դարձան տարվա լավագույնները

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հայտնի դարձան տարվա լավագույն կատարողներըը. կայացավ «Տարվա երգ» 2024 մրցանակաբաշխությունը: Հայտնում է Tert.am Life-ը:

Տարվա հիթերն ընտրվում են յութուբում բազմաթիվ կամ գոնե մի քանի միլիոն դիտումների արդյունքում, ինչպես նաև սահմանվում են հատուկ մրցանակներ և հրավիրվում հատուկ հյուրեր:

Այս տարի համերգի բացման հատուկ հյուրն էր երգիչ Վարդան Բադալյանը՝ պարային խմբով: Հատուկ հյուրերի շարքում էին Միխայիլ Գալստյանը՝ Սուպեր Ժորիկի կերպարով, Արտո Թունջբոյաջյանը՝ «Արարատ» երգով: Երեկոն վարում էին Նազենի Հովհաննիսյանն ու Պոնչը՝ Տարոն Իսպիրյանը:

«Տարվա երգ» 2024 մրցանակին արժանացան Իվետա Մուկուչյանի «Սեր անի», Արամ MP3-ի «Երևի», Սոնա Ռուբենյանի «Փաթիլներ», Արաբո Իսպիրյան և Արցախի ձայներ «Կարոտում եմ», Արամե «Երազանք», Նունե Եսայան «Վայ լե-լե», Նանուլ «Տու» և այլ ստեղծագործություններ:

Լուսանկարները՝ Նարեկ Արշակյանի