Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը հայտարարել է, որ տեսողությունը կորցնելու պատճառով չի կարողացել տեսնել իր «Սատանան կրում է «Prada»» մյուզիքլը, բայց վայելել է ներկայացման ձայնային մասը։
«Ինչպես ձեզանից ոմանք արդեն գիտեն, ես խնդիրներ ունեի և հիմա կորցրել եմ տեսողությունս։ Չկարողացա տեսնել, բայց գոհ եմ ներկայացումից․․․ Ինձ համար դժվար էր տեսնել, բայց լսածս ինձ դուր եկավ»,- Ջոնի խոսքը մեջբերում է «Mirror» թերթը։
Բրիտանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ երգիչը գրել է մյուզիքլի երաժշտական պարտիտուրը։
Հիշեցնենք` Էլթոն Ջոնը նոյեմբերի 26-ին հայտարարել էր, որ չի կարողանում ավարտել նոր ալբոմի աշխատանքները մասնակի կուրության պատճառով, որի դեմ պայքարում է արդեն 4 ամիս:
Սեպտեմբերին նա ասել էր, որ մասամբ կուրացել է աչքի ինֆեկցիոն հիվանդության պատճառով։