«Երբ սիրահարված եմ լինում, չեմ ուզում օծանելիքի բույր լինի ինձ վրա». Իվետա Մուկուչյան

«Ես շատ եմ սիրում, որ իմ տուն մտնեն, միշտ լավ բույր լինի: Օրինակ, երբեք ճաշի հոտ իմ տանը չի լինի: Մտնելիս մարդ պետք է լավ տրամադրություն ունենա, ես ձմեռային սեզոնին ավելի շատ սիրում եմ վանիլային տաք բույրեր:

Լինում են օրեր, երբ ես չեմ ուզում, որ իմ վրա որևէ բույր լինի: Շատ անգամ, երբ սիրահարված եմ լինում և ուրիշ մարմնին մոտ, ես ուզում եմ, որ իմ բույրը լինի: Ես հավատում եմ նրան, որ մարմնի ձգողությունը, ալքիմիան պետք չէ շատ խախտել: Ինչքան շատ բույր ես անում, այդքան ավելի է խախտվում այդ ամենը, որովհետև մենք ի վերջո բույրով ենք ընտրում: Ինձ համար դա առաջնային է»,- PodcastHermitage-ի եթերում՝ խոսելով նախընտրած բույրերից ասել է երգչուհի Իվետա Մուկուչյանը: Հայտնում է Tert.am-ը: