Թվում է, թե Քարդաշյանների ընտանիքում ոչինչ չի ստացվում առանց մեծ մասշտաբների: Քորթնին իր անձնական բլոգում ցուցադրել է իր տան ամանորյա զարդարանքը։
Ամանորի գալուստով բոլորը շտապում են զարդարել տունը, և դա անել օրիգինալ ձևով։ Սրան ամենայն պատասխանատվությամբ են մոտենում նաև Քարդաշյան-Ջեններ քույրերը։ Այս տարի Քորթնին առաջիններից էր, ով ցուցադրեց տան դեկորացիան։ Եվ, իհարկե, համեստություն սպասել պետք չէր, սակայն արդյունքը ստացվել է բավականին տաքուկ։
Քորթնին, ինչպես իր քույր Քիմը, տարիներ շարունակ ապացուցում է, որ մեկ ծառը լավ է, բայց 15-20ը՝ շատ ավելի։ Այս տարի ռեալիթի հեռուստատեսության աստղը նախընտրել է իր տանը ավելացնել մի շարք կարմիր եղևնիներ, որոնք նա մինիմալիստական ձևով զարդարել էր միայն ծաղիկներով և ջերմ լուսավորությամբ: Դե, ամենակարևորը 180 աստիճանով շրջված ծառն էր, որը կախել էին ջահի փոխարեն։