Ռոմեո Բեքհեմն իր ընկերուհուն անսովոր ծննդյան նվեր է մատուցել

Իր նոր հարաբերություններում երջանիկ Ռոմեո Բեքհեմն անսովոր նվեր է մատուցել իր ընկերուհուն՝ նորաձեւության լուսանկարիչ Գրեյ Սորենտիին ծննդյան օրվա կապակցությամբ։

22-ամյա աստղը շնորհավորել է սիրելիի ծննդյան 24-ամյակը: Ի պատիվ Գրեյի օրվա՝ նախկին ֆուտբոլիստը խորհրդանշական դաջվածք է արել ոտքին։ «Սերը հաղթում է»,- գրված է Ռոմեոյի մարմնի նոր դաջվածքում:

Հիշեցնենք, որ Բեքհեմին առաջին անգամ Սորենտիի հետ միասին նկատել էին սեպտեմբերին տեղի ունեցած միջոցառման ժամանակ։ Համացանցը գրեթե անմիջապես սկսեց խոսել նրանց հարաբերությունների մասին։ Ճիշտ է, միայն մեկ ամիս անց Ռոմեոն հաստատեց իր սիրավեպը լուսանկարչի հետ։