Անջելինա Ջոլին իրեն համեմատել է Մարիա Կալլասի հետ, ում դերը նա խաղացել է վերջերս, և խոստովանել է, որ մենակություն չի զգում ընտանիքի շնորհիվ։ Այս մասին նա խոսել է The Sunday Times-ին տված հարցազրույցում։
«Ես ինձ միայնակ չեմ զգում, քանի որ ունեմ ընտանիք: Իմ աշխատանքը դեռ ամբողջը չէ: Ծնող լինելն ամեն ինչ է։ Ես փորձում եմ նրանցից թաքցնել իմ ցավն ու վիշտը։ Ուստի, երբ մի օր նկարահանման հրապարակում տեսախցիկի առաջ լսեցին իմ լացը, դա նրանց համար առաջին անգամ էր։ <…> Կարծում եմ՝ կգնայի ամենամութ ճանապարհով, եթե չուզենայի ապրել նրանց համար»,- ասել է դերասանուհին։
Հիշեցնենք, որ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ծանոթացել են «Միստր և միսիս Սմիթ» ֆիլմի նկարահանման հրապարակում և հայտարարել իրենց սիրավեպի մասին 2006թ. Իսկ ութ տարի անց՝ 2014 թվականին, նրանք ամուսնացան։ Սակայն Փիթի ու Ջոլիի երջանկությունը երկար չտևեց՝ 2016 թվականին հայտնի դարձավ, որ աստղերը որոշել են բաժանվել։ Եվ միայն յոթ տարի անց՝ անցած ամառ, նրանք վերջապես ավարտեցին ամուսնալուծության գործընթացը։ Նրանք միասին վեց երեխա ունեն՝ Շայլոն, Զահարան, Նոքսը, Վիվիենը, Մեդոքսը և Պաքսը։