Մանրուքներ, որոնք մատնում են կնոջ տարիքը

1. Սպիտակ մազեր
Սպիտակ մազերը մեծացնում են անգամ 20-ամյա աղջիկներին: Սա նաև կնոջը տալիս է թափթված ու անխնամ տեսք: Բնական մազերի գույնը պահպանելն այդքան էլ կարևոր չէ։ Ավելի լավ է դիմել քիմիական ու վնասակար ներկերի օգնությանը, քան մնալ սպիտակ մազերով:

2.Պարանոցը
Պարանոցի մաշկը մարմնի ամենանուրբ մասն է, և ծերանալու դեպքում՝ առաջին կնճիռներն առաջանում են հենց այնտեղ: Ոճաբանները տարիքով կանանց միշտ խորհուրդ են տալիս կրել պարանոցը փակող բլուզներ:

3.Կեցվածքը
Տարիների հետ ողնաշարը թուլանում է: Տարիքով կանայք ավելի կորացած մեջք ունեն. դա նաև տարիներ շարունակ բարձրակրունկներ կրելու հետևանքն է: Միշտ պետք է հիշել և ուղիղ պահել մեջքը:

4. Մուգ երանգներով հագուստ
Տարիքի հետ հոգսերը շատանում են, էներգիան ու տրամադրությունը՝ պակասում: Հագուստ ընտրելիս մեծահասակ կանայք ընտրում են մուգ գույներ՝ համադրությունների վրա ժամանակ չկորցնելու համար: