Մահացել է Էմինեմի մայրը

HOLLYWOOD, CALIFORNIA - JANUARY 30: Eminem speaks during the 50 Cent Walk Of Fame Ceremony on January 30, 2020 in Hollywood, California. (Photo by Presley Ann/Getty Images for STARZ)

Էմինեմի մայրը մահացել է: Դեբի Նելսոնը 69 տարեկան էր։ Ինչպես նշում է TMZ-ը, կնոջ մոտ նախկինում թոքերի քաղցկեղ էր ախտորոշվել։

Կինը մահացել է երեկ երեկոյան Միսսուրի նահանգի Սենտ Ջոզեֆ քաղաքում։ Դեբիի մոտ հիվանդությունն ախտորոշվել էր սեպտեմբերին, և այն ժամանակ նրան ասել էին, որ նա երկար չի ապրելու:

Էմինեմի հարաբերությունները մոր հետ դժվար թե կարելի է լավ անվանել։ Իր կարիերայի սկզբում ռեփերը բացահայտորեն մեղադրել էր Դեբիին անփութության և դաժանության մեջ, ինչի մասին վկայում են նրա որոշ երգեր. օրինակ՝ Cleanin’ Out My Closet («Ես ձեզ գաղտնիք կասեմ»): 1999 թվականին նա դատի է տվել իր որդուն զրպարտության համար, որն էլ ավելի է լարել նրանց հարաբերությունները: