Հարվի Վայնշտեյնին շտապ տեղափոխել են հիվանդանոց. մանրամասներ

Հարվի Վայնշտեյնը վերադարձել է Բելվի հիվանդանոց։ Պատճառը պրոդյուսերի անալիզների արդյունքներն են։

Ընդամենը մեկ շաբաթ առաջ Վայնշտեյնի փաստաբանական թիմը կրկին խնդրել էր դատարանին փոխել նրա խափանման միջոցը։ Իրավապաշտպանները պնդում են, որ նախկին կինոպրոդյուսերը գտնվում է ոչ պատշաճ պայմաններում, ինչը խաթարում է նրա առանց այն էլ վատ առողջությունը։

«Հարվի Վայնշտեյնը, ով տառապում է համապատասխան բժշկական օգնության պակասից և հանդուրժում է ողբալի և անմարդկային պայմանները Ռայկերս կղզում, տեղափոխվել է Բելվի հիվանդանոց շտապ բուժման համար արյան անալիզի տագնապալի արդյունքի պատճառով, որը պահանջում է անհապաղ բժշկական օգնություն: Սպասվում է, որ նա այնտեղ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ նրա վիճակը կայունանա։ Նրան բժշկական օգնությունից զրկելը ոչ միայն բժշկական սխալ է, այլև նրա սահմանադրական իրավունքների խախտում»,- մեջբերում է Deadline-ը Վայնշտեյնի փաստաբան Իմրան Հ. Անսարին։