Ինչպես գիտենք, ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը ակտիվորեն աշխատում է իր գլուխգործոցի՝ «Ավատար»-ի շարունակության վրա։ Հիշեցնենք, որ ֆիլմը մի ամբողջ տասնամյակ գլխավորում էր աշխարհի ամենաեկամտաբեր ֆիլմերի ցանկը՝ վաստակելով 2,79 միլիարդ դոլար։ Սակայն վերջերս պատմական ռեկորդը գերազացնել է սուպերհերոսների մասին պատմող «Վրիժառուները. վերջնախաղ» անվամբ, որը համաշխարհային վարձույթում 2,796 միլիարդ դոլար է վաստակել, ինչը Քեմերոնի ֆիլմը մղել է հեղիկանավոր վարկանիշի երկրորդ հորիզոնականը։
«Տերմինատոր» և «Տիտանիկ» ֆիլմերի հեղինակն ակնհայտորեն չի սիրում պարտվել և պատրաստվում է իր կյանքի ընթացքում ամենամասշտաբային նկարահանումներին՝ «Ավատար»-ի ևս երկու մաս։
«Կարո՞ղ են արդյոք «Ավատար 2»-ը և «Ավատար 3»-ը նույնպիսի հաջողության հասնել ժամանակի ոգով։ Ոչ ոք չգիտի։ Բայց մենք ամեն դեպքում կփորձենք։ Ես վստահ եմ՝ դա հնարավոր է»,- ասել է հայտնի ռեժիսորը։