Շոումեն, դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը ռոմանտիկ լուսանկարներ է հրապարակել իր և կնոջ՝ Քրիստինայի եվրոպական ճանապարհորդությունից: Այս անգամ զույգը կիսվել է Ֆրանսիայի մայրաքաղաքում արված կադրերով ու մեկնաբանել. «Փարիզյան տրամադրություն»: Հայտնում է BRAVO.am-ը:
Նրանք հասցրել ենք լինել նաև Նյուրնբերգում, Քյոլնում, Բարսելոնայում: «Քյոլնի կաթոլիկ տաճարը դասական գոթական ոճով է կառուցված։ Աշխարհի ամենաբարձր եկեղեցիների շարքում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը եւ համաշխարհային ժառանգության օբյեկտ է հանդիսանում»,- Գերմանիայից արված հրապարակման մեջ գրել է դերասանը:
Պետրոսյանը նոյեմբերին «Մենչի վերջը» սթենդ-ափով ելույթներ է ունեցել Եվրոպայում, վերջին շոուն նախատեսված է եղել դեկտեմբերի 1-ին՝ Լիոնում: Այդ ուղեւորությունների ընթացքում նրան ուղեկցել է կինը: