Երեկ տեղի է ունեցել դերասան, երգիչ Հարութ Արշակյանի հարսանյաց արարողությունը: Այս մասին տեղեկանում ենք նրա սոցցանցի էջերից: Հարսանիքին ներկա են եղել նաև դերասանուհի Ինա Կարապետյանը, երգչուհի Լիլիթ Կարապետյանը, երգիչ Ռաֆ Հարությունյանը, Ռազմիկ Ամյանը և այլք:
Հարութ Արշակյանն անակնկալ է մատուցել հարսնացուին՝ հարսանյաց հանդեսի ժամանակ ներկայացնելով իր նոր երգի պրեմիերան: Հայտնում է Tert.am-ը:





