Նորաձևության դեսպան էջը պատմում է տարբեր երկրներում ոճի ու նորաձևության բնագավառում մեծ ավանդ ունեցող ու հայտնի բլոգերների մասին, ովքեր իրենց կերպարում ամբողջականացնում են իրենց հասարակության ճաշակն ու ընտրությունը:
Ամերիկյան ամենահայտնի բլոգերներից մեկը՝ Միկա Ջանելին, գեղեցկության ու նորաձևության դեսպան է, որ միայն ամերիկյան հասարակության, այլ նաև մյուս երկրների երիտասարդության համար: Ջանելիի հետ ցանկանում են համագործակցել աշխարհի ամենահայտնի բրենդները, նա ներկա է եղել նյույորքյան նորաձևության շաբաթին, որտեղ հիացրել է իր յուրահատուկ շարմով ու նրբագեղությամբ:
Ջանելին պնդում է, որ ամերիկուհիներն աշխարհում ամենից սեքսուալ ազգն են և իրենց հագուստով պետք է ընգծեն դա: Բլոգերի պնդմամբ՝ կնոջը սարսափելի տգեղ են դարձնում ունիսեքս տաբատներն ու վերնաշապիկները.
«Աստված կնոջըը տվել է շքեղ կուրծք, իրան ու գեղեցիկ կազմվածք, որպեսզի այն ցուցադրվի: Իսկ ունիսեքս հագուստը թող կրեն 100 կգ և ավելի կշռող կանայք»,- ասում է Միկան:
Մասնագիտությամբ Միկան իրավաբան է, սակայն վերջին տարիներին նա զբաղվում է հագուստի մոդելավորմամբ և նրա ստեղծած զգեստները բավականին պահանջված են:

