33-ամյա Լեդի Գագայի և 44-ամյա Բրեդլի Քուփերի սիրավեպի մասին խոսակցությունները մինչ այժմ չեն հանդարտվում։ Այսօր արդեն անսպասելի մանրամասներ են հայտնի դարձել։ Պարզվել է՝ «Աստղը ծնվեց» ֆիլմի ստեղծման ընթացքում արտիստներն, իսկապես, սիրավեպ են ունեցել։
Նկարահանումների ընթացքում ռեժիսորի ու դերասանուհու միջև մեղմ զգացմունքներ են ծնվել։ «Ոչ մի կասկած չկա. Լեդի Գագան մինչև ականջների ծայրը սիրահարվել է Բրեդլիին»,- ասել են երգչուհու մտերիմները։
«Գագան կարծում էր, թե նա այն «միակն» էր ու ենթադրում էր, որ նա ևս այդ կարծիքին է։ Իրինա Շեյքից բաժանվելուց հետո դերասանը նույնիսկ ցանկանում էր առաջարկություն անել Գագային և քիչ էր մնում մատանի գներ։ Բայց հետո վախեցավ լուրջ հարաբերություններից»,- հայտնել է աղբյուրը։
Լեդի Գագան լուրջ ապրումներ է ունեցել Քուփերի վերջնական որոշման պատճառով։ «Նա ընկերներին պատմել է, որ Քուփերը կոտրել է իր սիրտը»,- ինսայդերի խոսքերը մեջբերել է ամերիկյան Life & Style ամսագիրը։