Քիմ Քարդաշյանը կիսամերկ հեծանիվ է վարել

Մոդել, ամերիկյան հեռուստատեսության հայտնի դեմք Քիմ Քարդաշյանն ինսթագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել, թե ինչպես է հեծանիվ վարում մթության մեջ։ Նա բարձրակրունկ կոշիկներով է, թափանցիկ զուգագուլպայով։

Նրա հետևորդները զարմանք են հայտնել հագուստի վերաբերյալ։ Մեկ ուրիշը շտապել է հանգստացնել՝ «այնպես եք զարմանում, կարծեք առօրյայում այդպես չի հագնվում»։

Նշենք, որ նոյեմբերի 19-ին վաճառքի է հանվել Քարդաշյանի բրենդի՝ Skims x Dolce & Gabbana հավաքածուն։ Քարդաշյան քույրերը՝ 44-ամյա Քիմը և 45-ամյա Քորթնին, միասին են նկարահանվել գովազդային արշավում: