Ջորջ Քլունին 10 տարվա ամուսնությունից հետո բաժանվո՞ւմ է կնոջից

Ջորջ Քլունիի ժամանակավոր տեղափոխությունը Նյու Յորք անհանգստացրել է նրա ընկերներին։ Դերասանի շրջապատը ենթադրում էր, որ դա կարող է նախապայման լինել կնոջից՝ Ամալից բաժանվելու համար, ով երեխաների հետ մնացել է Լոնդոնում։

Radar Online-ի աղբյուրի փոխանցմամբ՝ արտիստը վեց ամսով է մեկնել Նյու Յորք։ Նրա կարծիքով՝ սա լուրջ փորձություն կլինի ընտանիքի համար։ «Ջորջը նախատեսում է հետ մեկնել, երբ իր գրաֆիկը թույլ տա, բայց դա հեշտ ժամանակ չի լինի: Ոմանք սա համարում են ունայնություն, քանի որ դժվար թե նա փողի կարիք ունի, և երեխաների հետ անցկացրած ժամանակը, երբ նրանք մեծանանում են, միանշանակ ավելի կարևոր է նրա համար»,- կիսվել է ինսայդերը:

Հրատարակության զրուցակիցը հավելել է, որ տագնապալի է եղել այն փաստը, որ Քլունին համարվում է սիրող հայր և երբեք չէր համարձակվի այդքան երկար բաժանվել իր երեխաներից։ Զույգն իրենք չեն մեկնաբանել հարաբերություններում առկա խնդիրների մասին լուրերը։

Ավելին, նոյեմբերին Ջորջին ու Ամալին նկատել էին ռոմանտիկ ժամադրության։ Նրանք զբոսնելիս հաճելի զրույց են ունեցել։