Քիմ Քարդաշյանը լուրջ վնասվածք է ստացել․ մանրամասներ

Քիմ Քարդաշյանը ծանր վնասվածք է ստացել. 44-ամյա ռեալիթի հեռուստաաստղն Ինստագրամ սոցցանցում հայտարարել է, որ կոտրել է ոտքը։ Քիմը չի ասել, թե ինչպես է այդքան լուրջ վնասվածք ստացել։

Ինֆլենսերը կիսվել է իր լուսանկարով, որտեղ կանգնած է, երբ տեսախցիկը ուղղված է նրա ոտքին և երևում է հենակը: «Իմ կյանքը դժոխք է: Կոտրված ոտքը տոների ժամանակ»,- գրել է նա զայրացած դեմքով էմոջիով։

Սա աստղի այս տարի ստացած առաջին վնասվածքը չէ: Ընտանեկան ռեալիթի շոուի մի դրվագի ժամանակ, որը եթեր է հեռարձակվել ամռանը, նա խոստովանել է, որ գրեթե կտրել է իր մատներից երկուսը:

Հավանաբար, Քարդաշյանը ոտքի կոտրվածք է ստացել «All’s Fair» սերիալի նկարահանումների ժամանակ։ Դրանում Քիմը մարմնավորում է Լոս Անջելեսի ամուսնալուծությունների իրավաբանին, ով ղեկավարում է կանանց հաջողակ իրավաբանական ընկերություն: