Վերջերս Chainsmokers-ից Դրյու Թագգարտը իր սիրելիին՝ մոդել Մարիաննա Ֆոնսեկային ամուսնության առաջարկ է արել։ Որպեսզի նշանադրությունը կատարյալ լինի, արտիստը որոշել է դիմել իր ընկերուհու մտերիմ ընկերներին, որոնց թվում եղել են հայտնի աստղեր։ Այսպիսով, Հեյլի Բիբերն օգնել է նրան ընտրել նշանադրության մատանին: Այդ մասին Page Six-ին հայտնել է աղբյուրը:
«Դրյուն դիմել է Մարիաննայի մերձավոր շրջապատի օգնությանը՝ նշանադրությունն անմոռանալի դարձնելու համար: <…> Դրյուն հարցրել է, թե ինչ է ուզում Մարիաննան… Մատանու հետ կապված որոշումը կայացրել է Մարիաննայի լավ ընկերուհի Հեյլի Բիբերը»,- պատմել է ինսայդերը:
Հիշեցնենք, որ ինքը՝ ինֆլենսերը, նշանվել է իր սիրելիի՝ Ջասթին Բիբերի հետ դեռ 2018 թվականին, երբ փոփ աստղը նրան ամուսնության առաջարկություն է արել՝ ձվաձև կտրվածքով ադամանդե քարով ոսկե մատանի նվիրելով։ Զույգը սեպտեմբերին նշել է ամուսնության վեցերորդ տարեդարձը։