Մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել Ամանորին։ Քարդաշյանների ընտանիքն արդեն ամբողջությամբ պատրաստվում է գալիք տոներին՝ Քլոե Քարդաշյանին ու Քրիս Ջեներին նկատել են Լոնդոնում գնումներ կատարելիս, գրում է Daily Mail-ը։
Տեսանյութում 40-ամյա Քարդաշյանը կրում էր ընձառյուծի պրինտով մորթյա վերարկու, որը նա համադրում էր սև սվիտերով և համապատասխան տաբատով։ Նա տեսքն ամբողջացրել է արևային ակնոցով։ Ակնհայտ է, որ հանրությունն աննկատ չի թողել աստղերին։
Ի դեպ, ավելի վաղ Քրիս Ջենները, ով մեծացնում է վեց երեխաների՝ Քորթնիին, Քիմին, Քլոեին, Ռոբին, Քենդալին և Քայլիին, նշել է դստեր անունը, ով իրեն ամենաշատն է նման։ Գործարար կնոջ խոսքով՝ դա Քլոե Քարդաշյանն է։