Ամերիկացի կինոռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որում նկարահանվել են նաև հայ դերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը, առաջադրվել է հեղինակավոր «Ոսկե գլոբուս» մրցանակի, հայտնում է The Guardian-ը:
Ֆիլմն առաջադրվել է «Լավագույն երաժշտական կամ հումորային ֆիլմ», «Լավագույն դերասանուհի», «Երկրորդ պլանի լավագույն դերասան», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն սցենար» անվանակարգերում:
«Ոսկե գլոբուս»-ի 82-րդ մրցանակաբաշխությունը կկայանա հունվարի 5-ին:
Ռուս օլիգարխի որդու հետ ամուսնացած պարուհու մասին ֆիլմն արժանացել էր Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին: