Լոս Անջելեսում կայացել է Disney ընկերության նոր «Մուֆասա. առյուծ արքան» անիմացիոն ֆիլմի պրեմիերան, որին ներկա է եղել արևմտյան շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը՝ ռեփեր, պրոդյուսեր Ջեյ Զին և նրա կինը՝ երգչուհի Բեյոնսեն: Հպարտ ամուսինները կարմիր գորգին են հայտնվել իրենց առաջնեկի՝ 12-ամյա Բլու Այվիի հետ: Լուսանկարներում կարելի է տեսնել նաև Բեյոնսեի մորը՝ Թինայի Նոուլզին:
Բլու Այվին ֆիլմում հնչունավորել է Կիարային, նշում է Daily Mail-ը:
«Իմ հրաշալի փոքրիկ: Սա քո երեկոն է: Դու քրտնաջան աշխատեցիր և այնպիսի գեղեցիկ աշխատանք կատարեցիր՝ հնչունավորելով Կիարային։ Ընտանիքդ չէր կարող ավելի հպարտ լինել: Շարունակիր փայլել», – սոցցանցերում գրել է Բեյոնսեն: