«Երկնագույն շան աչքերը»․ Իննա Խոջամիրյանի մասնակցությամբ նոր ներկայացում՝ նոր մոտեցմամբ

Օրերս տեղի ունեցավ դերասաններ Իննա Խոջամիրյանի և Արսեն Միքայելյանի մասնակցությամբ «Երկնագույն շան աչքերը» ներկայացման ցուցադրությունը։ Այն բեմադրվեց Գյումրու Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։

Այս անգամ «Երկնագույն շան աչքերը» հանդիսատեսին ներկայացվեց նոր հերոսներով ու գույներով` երիտասարդ դերասանների մասնակցությամբ: Բեմականացումը, նկարչական և երաժշտական ձևավորումը` Արսեն Միքայելյանի, բեմադրությունը` Ռաֆայել Ասատրյանի, պարային լուծումները` ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանի:

Ներկայացումը երազում պատահած զույգի մասին է, ովքեր զրկված են միմյանց հետ ֆիզիկական շփումից` նրանց հպումը կնշանակեր երազային սիրո ավարտ։ Երազն իրականություն դարձնելու համար փորձում են գտնել միմյանց, սակայն արթնանալիս մոռանում են իրար։

Կյանքում իրար ճանաչելու համար նրանք հորինում են այնպիսի մի արտահայտություն, որն իրական կյանքում գոյություն չունի՝ «Երկնագույն շան աչքեր»։

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը իր Ինստագրամի էջում նոր լուսանկարներ է հրապարակել ներկայացումից՝ դրանց տալով «Վերածնունդ» մեկնաբանությունը։