49-ամյա ռեփերը քննադատել է Ջեյ Զիին Ինստագրամ սոցցանցում այն բանից հետո, երբ արտիստը կնոջ՝ Բեյոնսեի, սկեսուրի և դստեր՝ Բլյու Այվի Քարթերի հետ գնացել է «Mufsa. The Lion King» ֆիլմի պրեմիերային։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրան մեղադրել են ավելի քան 20 տարի առաջ 13-ամյա աղջկա բռնաբարության մեջ:
50 Cent-ը կիսվել է միջոցառման ժամանակ հայտնի ընտանիքի լուսանկարներով՝ գրելով. «Ջեյն ասաց, որ նրանք ասալ են, որ ես ռեփ եմ կարդացել երեխայի համար, բոլորդ հագնվեք, մենք կտեսնենք Մուֆասային»: Նա ավելի ուշ ջնջել է գրառումը։
Հիշեցնենք, որ տարիներ շարունակ 50 Cent-ը սկանդալային կերպով ծաղրել է Շոն «Դիդի» Քոմբսին, ով Ջեյ Զիի հետ միասին մեղադրվում է բռնաբարության գործով։ Այժմ ռեփերը նույնիսկ վավերագրական ֆիլմ է նկարահանում այս տարվա սեպտեմբերին ձերբակալված 55-ամյա Կոմբսին առաջադրված մեղադրանքի մասին։