«Կուզեի կիսվել մայրիկիս հետ, խոսել նրա հետ, գրկել նրան». Ռաֆայել Երանոսյան

«Շատ բան կա, որ կուզեի այսօր մայրիկս տեսներ: Այն ամենին, ինչին ես  այսօր հասել եմ, շատ կուզեի, որ տեսներ: Շատ թեմաներ կան, որ կուզեի կիսվել մայրիկիս հետ, խոսել նրա հետ, գրկել նրան:

Բայց այն ինչ եղավ, եղավ, բնության դեմ բոլորս անզոր ենք: Ու դրա համար, երբ ես ուզում եմ կիսվել, գնում եմ մայրիկիս շրիմաքարի մոտ, նստում եմ, նրա հետ երկար խոսում եմ, շփվում եմ, դատարկվում եմ, ու համոզված եմ, որ մայրս վերևից տեսնում և ուրախանում է իմ յուրաքանչյուր հաջողությունով ու ձեռքբերումով:

Ու ինչպես բոլորը, մայրս էլ ասում է՝ «ամուսնացի՛ր, ուշ է», այդ ձայնը միշտ իմ ականջում կա»,- 24 News-ի եթերում անկեղծացել է դերասան Ռաֆայել Երանոսյանը: Հայտնում է Tert.am-ը: