«Սկզբում ես կարճ էի հագնում երգելիս, բայց այն ժամանակ 18 տարեկան էի և 46 կգ քաշով ու ինձ շատ սազում էր կարճ, ոչ թե երկար:
Այն ժամանակ երկար հագուստի մեջ ինձ ընդհանրապես լավ չէի զգում, իսկ եթե ես բեմ եմ բարձրանալու ու ինձ վատ զգամ, ինձ իմ ափսեի մեջ չզգամ, երբեք բեմ չեմ բարձրանա:
Մեզ հետ դիզայներներ էին աշխատում ու ես նրանց հետ վեճի էի բռնվում, որովհետև ես բնավորությամբ սկզբունքային եմ: Ասում էի՝ բեմ չեմ բարձրանա, եթե չհագնեմ այս հագուստը, ես ինձ վատ եմ զգում երկար հագուստի մեջ, կարճի մեջ եմ ինձ լավ զգում»,- 24 TV-ի եթերում պատմել է երգչուհի Մոնիկա Նազարյանը:
Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված:
«Հիշում եմ՝ «Ժողովրդական երգիչ» նախագիծը սկսվեց, այն երգչուհիները, որ մեզ հետ մասնակցում էին, ասում էին՝ դու ժողովրդական ես երգում, ո՞նց կլինի կարճ զգեստ հագնես:
Կարծրատիպ էր, որ պետք է կոտրվեր: Բոլորը պետք է հասկանային, որ ժողովրդական երգը միայն տարազով չէ, բարակ ձայնով չէ:
Արտաքին տեսքը շատ կարևոր է, երբ քեզ լսում ու նայում են, ընկալման 80 տոկոսը տեսողականն է:
Երիտասարդներին գրավելու և դեպի ժողովրդական երգը բերելու համար մատուցման ձևը շատ կարևոր է:
Ես կարծում եմ, որ ամենակարևորն անկեղծությունն է: Եթե դու այդպիսին ես առօրյայում և կյանքում, ինչ բնավորություն ու մտածելակերպ ունես, պետք է արտահայտես բեմում և էկրանից այն կողմ:
Եթե եղավ ոչ անկեղծ, ժողովուրդը դա միանգամից հասկանալու է և ընդամենը քեզ չի սիրելու»,- ասել է երգչուհին: