Forbes ամսագիրը հրապարակել է 2024 թվականի աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց վարկանիշը։ Ցուցակում են հայտնվել Թեյլոր Սվիֆթը և Բեյոնսեն։
Ի դեպ, Թեյլոր Սվիֆթը փոփ աստղերի մեջ ամենաբարձր տեղն է զբաղեցրել՝ հայտնվելով 23-րդ հորիզոնականում։ Զարմանալիորեն Բեյոնսեի սկանդալային քննարկումները չեն խանգարել նրան այս վարկանիշում զբաղեցնել 35-րդ տեղը։ Ի դեպ, Օփրա Ուինֆրին կարողացել է շրջանցել նրան՝ զբաղեցնելով 33-րդ տեղը։ Ռիհաննան զբաղեցրել է 76-րդ տեղը։
Ավելի վաղ հրապարակվել էր 2024 թվականի աշխարհի ամենաոգեշնչող կանանց թոփ 100-յակը։