Ջենիֆեր Լոպեսը տառապում է Փի Դիդդիի հետ սիրավեպի հետևանքներից։ Այժմ աստղն անընդհատ հայտնվում է կասկածանքների կենտրոնում։ Այն բանից հետո, երբ 2000 թվականին Նյու Յորքում MTV VMA-ի երեկույթին 13-ամյա աղջկա բռնաբարության գործով հայտնվեց Jay-Z անունը, երգչուհու վրա մեծ ստվեր ընկավ:
Ըստ հայցվորի, այն պահին, երբ Փի Դիդին և Ջեյ Զին իր դեմ հանցագործություն են կատարել, սենյակում է եղել մեկ այլ հայտնի մարդ: Այդ կնոջ անունը աղջիկը չի նշել:
Սկզբում շատերը ենթադրում էին, որ դա Բեյոնսեն է, բայց հիմա հիշել են Փի Դիդդիի ու Ջենիֆեր Լոպեսի միջև այդ օրը ծագած վիճաբանության մասին։ Վիճաբանությունը ֆիքսել են պապարացիները:
«J. Lo-ն այնտեղ էր, և նա մասնակցում էր դրան: Նա չի կարող փախչել», «Ջեյ Լոյի համար մի փոքր շոգ էր այն ժամանակ: Նա գիտեր, թե ինչ է կատարվում, բայց չզիջեց»։ «Ջլոն հավանաբար այնտեղ էր, երբ դա տեղի ունեցավ։ Դիդդին և նրա շրջապատը դա արեցին բացահայտ՝ չհետաքրքրվելով, թե ով կարող է տեսնել, թե ինչ… որովհետև իրենց մտքում նրանք կարող էին անել այն, ինչ ցանկանում էին, և ոչ ոք չէր կարող կանգնեցնել նրանց»։ «Իշխանությունները իսկապես պետք է հարցաքննեն Ջենիֆերին և ես վստահ եմ շատ բան կբացահայտվի»,- գրում են համացանցի օգտատերերը: