«Որոշել եմ 2025 թվական մտնել ազատ և մենակ, այս պահին որևէ մեկը չկա իմ կողքին». Անի Լուպե

«Ես որոշել եմ, որ 2025 թվական մտնեմ ազատ և մենակ, այնպես որ այս պահին որևէ մեկը չկա իմ կողքին: Հուսամ 2025 թվականին կլինի»,- «Armlur»-ի եթերում ասել է դերասանուհի Անի Լուպեն:

Նա պատմել է, որ դուրս է եկել Կամերային թատրոնից՝ ձանրաբեռնված գրաֆիկի պատճառով, և այս պահին միայն երգում է տարբեր վայրերում:

«Չեմ սիրում տարին ամփոփել, ինձ մոտ զգացողությունն այնպիսին է, որ ուզում եմ դա լինի շարունակական, դրա համար չեմ ամփոփում տարին: 2024-ին անկումներ չեմ ունեցել, ձեռքբերումները գուցե շատ բացահայտ չեն եղել, բայց ինձ համար շատ կարևոր են եղել: Մտածելակերպս է փոխվել, երևի ավելի իմաստացել եմ: 2024-ին ռիսկային քայլեր եմ արել թե՛ անձնական, թե՛ գործնական, վախս հաղթահարել եմ»,- նշել է Անի Լուպեն: