Իրանում քրեական գործ է հարուցվել երգչուհի Փարաստա Ահմադիի և նրա երաժիշտների դեմ։ IranWire-ի հաղորդմամբ, YouTube-ում առցանց համերգին արտիստը ելույթ է ունեցել առանց հիջաբի, զգեստով, կարմիր մատնահարդարմամբ և շրթներկով։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, տեսանյութն արագ հավաքել է մի քանի հարյուր հազար դիտում։ Համացանցի օգտատերերը գնահատել են աղջկա համարձակությունը։ Իրանցիները գովել են նրան իր անհնազանդության համար, քանի որ Իսլամական Հանրապետության օրենքներով կանանց համար երգելն արգելված է:
«Ես հպարտանում եմ նրանով… Նրա խիզախությունն ու այս արարքը կմնան պատմության մեջ… Ես դիտեցի այս տեսանյութը և լաց եղա իմ սրտի խորքից։ 45 տարի շարունակ կանայք պայքարում են, չնայած Իրանում գենդերային անհավարասության՝ պայքարելով իրենց ամենատարրական իրավունքների համար: 45 տարի Իրանում արգելված է կանանց ձայնը, մարմինն ու գոյությունը»,- գրում են X-ում։
Իրանի իրավապահները հայտարարել են, որ Ահմադիի ելույթը «անօրինական է, չարտոնված և չի համապատասխանում երկրի իրավական և մշակութային նորմերին»: Հայտնի է, որ անվտանգության աշխատակիցները ներխուժել են Ահմադիի տուն։ Երգչուհու գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ։
Աղբյուր` Panorama.am0