Քիմ Քարդաշյանը հանրությանը ներկայացել է կոտրված ոտքով և բարձրակրունկ կոշիկներով

Ամերիկյան ռեալիթի հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը SKIMS բուտիկի բացմանը եկել է կոտրված ոտքով։ Այս մասին հայտնում է People-ը։

Քիմ Քարդաշյանը հանրության առաջ դուրս է եկել ձյունաճերմակ կոմբինեզոնով՝ խորը դեկոլտեով։ Արտաքին տեսքն ամբողջացրել է պայուսակը և բարձրակրունկ կոշիկները, որոնք նա կրել է չնայած կոտրված ոտքին։

Դեկտեմբերի սկզբին Քիմ Քարդաշյանը կոտրել էր ոտքը։

«Տոների ժամանակ կոտրել եմ ոտքս»,- «Գազետա ռու»-ի փոխանցմամբ գրել է նա՝ ցույց տալով անշաչժեցված ոտքը և հենակները։

2024 թվականին Քարդաշյանը նաև կոտրել էր մատները և բողոքել, որ դա ավելի ցավոտ է, քան ծննդաբերությունը։

Աղբյուր` Panorama.am