Ամանորն այն տոներից է, որ ոչ միայն կարևոր է սեղանի էսթետիկ տեսքը, այլև սեփական տեսքը՝ սկսած հագուստի մանր դետալներից, վերջացած մատնահարդարմամբ։ ArmLur.am-ը ներկայացնում է ամանորյա մատնահարդարման գաղափարներ, քանի որ Ամանորը սարերի ետևում չէ։
Քանի որ այս տոնին շատ են փայլերը, կարող եք մատնահարդարման մեջ էլ ներառել փոքրիկ շքեղ փայլիկներ։


Օրինակ արծաթագույն և/կամ ոսկեգուն լուսարձակող փայլերով կարելի է ստանալ ֆրանսիական գեղեցիկ և տոնական մատնահարդարում։ Դասական է, բայց նաև տոնական։



Եթե գույների սիրահար եք, ապա կարելի է մատնահարդարումն անել երբեք չհնացող, էլեգանտ, կանացի և շքեղ կարմիր գույնով։


Մուգ կանաչը ևս տոնական է և գեղեցիկ է նայվում մատնահարդարման մեջ։
Եթե պրինտների սիրահար եք, ապա կարող եք ձեր տոնական մատնահարդարումն անել օրինակ կպչուն պատկերներով, ինչպիսիք են՝ փաթիլները, նվերի տուփերը, ձմեռ պապիկները և այլն։


Քանի որ գալիք 2025 թվականն օձի տարի է, ապա կարելի մատնահարդարման մեջ նաև օգտագործել օձի պրինտավորումը։
Համադրեք ձեր ոճը հագուստի և ընդհանուր կերպարի հետ, որպեսզի ամբողջական տոնական լուք ստեղծեք:


