Բրեդ Փիթը հրաժարվել է ալկոհոլից և գնում է թերապիայի՝ երեխաների հետ վերամիավորվելու համար

Բրեդ Փիթը պատրաստ է մեծ ջանքեր գործադրել երեխաների հետ հարաբերությունները բարելավելու համար ութ տարի առաջ ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպից հետո: Այս մասին հայտնում է Radar Online-ը։

«Ութ տարի առաջ բաժանումից հետո նրա հարաբերությունները երեխաների հետ երբեք չեն վերականգնվել: Դա շատ դժվար ճանապարհ էր, բայց Բրեդը չի հրաժարվում իր պայքարից. նա ցանկանում է փրկել իր ընտանիքը։ Նա շարունակում է օգնության ձեռք մեկնել երեխաներին, որպեսզի նրանք իմանան, որ սիրում է իրենց և չի կարող դադարել հուսալ, որ սա կարող է լինել այն տարին, երբ նրանք հետ կգան»,- նշել է անանուն աղբյուրը:

Նա նաև նշել է, որ ինքնաթիռում տեղի ունեցածից հետո դերասանը լրջորեն որոշել է երեխաներին ապացուցել փոխվելու իր մտադրությունը. նա աշխատում է իր վրա: Նա ինքնուրույն գնում է թերապիայի, դադարեցրել է խմելը և կամաց-կամաց փորձում է մեղքը քավել:

Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ դերասանը «իրեն նեղացած է զգացել», երբ Շայլոն պաշտոնապես հրաժարվել է իր ազգանունից՝ մայիսին իր 18-ամյակի կապակցությամբ պաշտոնական խնդրանքով դիմելուց հետո: «Նրանք լավ հարաբերություններ ունեին, բայց դա անցյալում է, և դա կոտրում է նրա սիրտը: Բրեդը զգում է, որ Անջելինան իր երեխաներին իր դեմ է տրամադրում»,- ասել է աղբյուրը։