Վիկտորիա Բեքհեմն արձագանքել է ռինոպլաստիկայի դիմելու մեղադրանքներին

Նորաձևության դիզայներին մեկ անգամ չէ, որ մեղադրել են ռինոպլաստիկայի մեջ։ Վիկտորյա Բեքհեմը հոգնել է իր դեմ ուղղված հեյթից և շահարկումներից. նա արձագանքել է համացանցում հարձակումներին:

50-ամյա կինն ասել է, որ երբեք ռինոպլաստիկա չի արել՝ չնայած վիրահատության մասին խոսակցություններին։ Վիկտորիայի խոսքով՝ իրեն հաջողվել է «կոճակ-քիթ» ձեռք բերել կոնտուրինգի օգնությամբ։

Ելույթ ունենալով The Today Show-ի եթերում, նա բացատրել է. «Պետք է ասեմ, որ նախկինում եղել են շատ մարդիկ, ովքեր ինձ ասել են, որ ես քիթս վիրահատել եմ: Ես երբեք, երբեք, երբեք, երբեք… Ոչ, երբեք: Սա խելացի կոնտուրինգ է: Այսպիսով, ես բառացիորեն երկու գիծ եմ արել քթի երկու կողմերում, որպեսզի իսկապես մթնեցնեմ կողմերը: Երբ ես մատներով տարածում եմ նյութը, ավելի երկար և ուղիղ քթի պատրանք է ստեղծվում»։