Նաոմի Քեմփբելը դադարեցրել է հարաբերությունները դիջեյ Ռամպայի հետ

Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը կրկին միայնակ է: Նրա սիրավեպը DJ Rampa-ի հետ մի քանի ամիս անց հանկարծակի ավարտվել է։

Ըստ երևույթին, բաժանումն այնքան դժվար է եղել պոդիումի 56-ամյա աստղի համար, որ Նաոմին, ով մի քանի անգամ նկատվել է երաժշտի ամառային ելույթներին, դադարել է հետևել նրան բոլոր սոցիալական ցանցերում, հայտնում է The Sun-ը։

Աղբյուրը հրապարակմանը հայտնել է, որ նրանց հարաբերությունները երկարաժամկետ հեռանկարում հնարավոր չեն եղել, իսկ բաժանման պատճառը զբաղված գրաֆիկն է եղել: «Նաոմին և Ռամպան բուռն սիրավեպ են ունեցել, բայց այն այժմ ավարտված է: Նրանք ցանկանում էին ամեն պահ միասին անցկացնել, ինչն անում էին բավականին երկար, բայց կյանքը վերադարձավ բնականոն հունին»,- պատմել է ինսայդերը։