Ջասթինն ու Հեյլի Բիբերները նոր լուսանկարներ են հրապարակել

Երկար ժամանակ է, ինչ չենք տեսել երիտասարդ ծնողների՝ Հեյլի և Ջասթին Բիբերի համատեղ լուսանկարները, բայց այսօր երաժիշտը կարծես լսել է երկրպագուներին և տեղադրել համատեղ լուսանկարներ հանգստից։ Կադրերը նա հրապարակել է Ինստագրամ սոցիալական ցանցում։

Լուսանկարներն արվել են ոչ պաշտոնական միջավայրում։ Ըստ ամենայնի, սիրահարները պարզապես ցանկացել են նկարել իրենց կյանքի օրերից մեկը։ Ափսոս, որ նրանք չեն ցուցադրել իրենց երեք ամսական որդուն:

Տղայի ծնվելուց հետո աստղերը սկսել են շատ ավելի հազվադեպ հայտնվել հանրության մեջ և լուսանկարներ հրապարակել սոցիալական ցանցերում։ Օրինակ, մոդելն առաջին անգամ հրապարակում է արել միայն դեկտեմբերի 8-ին, չնայած երեխան ծնվել է օգոստոսի վերջին։