Քեթի Փերին վերջերս փակել է Jingle Ball 2024 համերգը. 40-ամյա երգչուհին բեմ է բարձրացել որպես երեկոյի վերջին արտիստ։ Նրա ելույթի ժամանակ արենան սկսել է դատարկվել, քանի որ երկրպագուները լքել են դահլիճը՝ մինչ հարգը կավարտվեր:
Բեմում գտնվելու ժամանակ Քեթին ուշադրություն է հրավիրել սրա վրա և նույնիսկ խնդրել հանդիսատեսին չհեռանալ։ Ավելի ուշ երկրպագուները կիսվել են TikTok-ում, թե ինչու են վաղաժամ լքել համերգը: Պարզվում է՝ նրանք պարզապես ցանկացել են հասնել վերջին գնացքներին։
Բայց կային նաև այնպիսիք, ովքեր որոշել էին մինչև վերջ մնալ աստղի հետ։ Մի երկրպագու նույնիսկ սոցիալական ցանցերում խոստովանել է, որ դրա պատճառով ստիպված է եղել քաղաքում լինել մինչև առավոտյան ժամը չորսը և սպասել հաջորդ գնացքին։